Հաղթեց վարչապետի իմիջը

Загрузка...

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նոր էր նշանակվել կառավարության ղեկավար, այնպիսի ջանասիրությամբ էր աշխատում ու իր ենթականերին այնպիսի ցավոտ հորդորներով էր դիմում ու նույնիսկ մատ էր թափ տալիս, թե լավ չեք աշխատում ու առանց վարանելու գործից կազատի նրանց, ովքեր պարապ-սարապ կմնան և գործ չեն անի:

Անցավ արդեն տարի ու վարչապետի ոչ մի խոսք չդարձավ գործ: Ավելին՝ եղած շենք ու շինություն դրվեց վաճառքի: Ինչ է, թե պետական բյուջեն փող լցնեն: Վարչապետին թվում է, եղածը վաճառելով հարստանալու է պետական բյուջեն ու տնտեսական աճի գրանցում կլինի, վարկերից էլ կազատվեն… այն դեպքում, որ պետական բյուջեն թալանողներին պետք է կուլակաթափ աներ ու պատասխանատվության ենթարկեր:

Չարե՛ց… Հիմա մեր այն փոքրիկ երկրի, վերջին կարևորագույն շենքերն է դրել վաճառքի: Հրազդան մարզադաշտ, Ազգային ակադեմիայի շենքը, որտեղ մեր գիտնականները խղճուկ աշխատավարձով հազիվ յոլա են գնում՝ կվաճառվի: Վաճառելուց հետո էլ գիտանականները երևի բարձր աշխատավարձ կստանան: Ու ցավոք սրտի ոչ մի գիտնական այդ հարցը չբարձրացրեց, թե ինչու է իրենց շենքը վարչապետը որոշել վաճառել:

Ֆուտբոլն էլ Հայասատանում երևի Հրազդան մարզադաշտը վաճառելուց հետո կծաղկի: Հայ ֆիլմ կինոստուդիայի մասին էլ չասենք, որ քանի տարի է ընկել են այդ կառույցի հետևից: Դե ինչ է եղել որ, տարին մի երկու անգամ էլ գեղարվեստական լուրջ ֆիլմեր չեն նկարահանվում, շենքը պահեն, որ ինչ: Զավեշտ է, զավեշտ… Կարապետյանի վարչապետության տարիները վաղը ընկալվելու է մեր ժողովրդի կողմից իբրև ասող-խոսող վարչապետի անգօրծություն, ովքեր սթափ դատելով հասկանում են մի բան, որ այս մարդը ընդամենը խոսել և խոսում է:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ հատուկ առաքելություն ուներ վարչապետը, գովերգելու իշխանություններին և ցույց տա իր ձայն բերողի <<շնորհքը>>: Հաղթեց վարչապետի իմիջը: Ժողովուրդը մնացել է անտեր ու անօգնական ու վաղվա սերունդն էլ, այլևս ոչ տեսնելու բան կունենա ոչ էլ մեր երկրում ապրելու հնարավորություն, ցանկություն:

Իսկ թե այդ շենք-շինությունները ով կգնի ու հետո տեղը ինչ կկառուցի, ենթադրել միանշանակ կարող ես՝ հյուրանոց, որպեսզի զբոսաշրջիկները ավելի շատ գան ու տեսնեն, թե Հայաստանում ինչքան շատ հյուրանոց կա: Փաստորեն Հայաստանը վերածվում է հյուրանոցային երկիր <<դրախտավայր>>, այո՛ … որտեղ հասարակական վայրերում ծխելը կլինի անթույլատրելի :

Հյուսիսում նույնիսկ փողցներում չեն թույլատրում ծխել, ծխողներն են էլ տուգանվում են, միգուցե մեզ մոտ էլ գործի նույն օրենքը: Ինչ իմանաս, պետական բյուջեն լցնելու համար ինչ քայլի ասես կգնան, որ հետո ջիգյարով բյուջեն թալանեն ու վերջում կանգնենք կրկին կոտրած տաշտակի առաջ:

 

Հեղինակ` Վարդգես Սևադա

Նմանատիպ նորություններ

Սերժ Սարգսյանի աղջիկը նորերի հետ չի ուզում աշխատ... «Հրապարակ»ի տեղեկություններով,այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահութ...
Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցներ... ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պն...
Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին... Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխան...
Հայրս թավշյա հեղափոխության միակ զոհն էր, նրան սպան... Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիս...
Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խ... Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին...
«Ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու... «Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու Ատոմ էգոյանը սկի մի թվիթ չարին Ցեղասպանության տարելիցի կապակացությամբ: ...
Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդներ է տալի... Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...