Հակոբ Խալաթյանը Արցախում հանդես կգա մենահամերգով

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետությունում տեղի կունենա քամանչահար, գեղանկարիչ, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Հակոբ Խալաթյանի մենահամերգը։

Անվանի երաժշտի մենահամերգն անցկացվում է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

Համերգային երեկոն կրում է «Վերադարձ արմատներին՝ նվագով․․․» խորագիրը։

Հավելենք միայն, որ համերգը կկայանա Շուշիի կերպարվեստի թանգարանում։

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով