Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ Սենոր Հասրաթյան

By | 18.06.2017

Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների շփման գծում ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Այս մասին armtimes.com-ին ասաց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հակառակորդը տարբեր հատվածներում շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն ընդհանուր իրավիճակը վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից»,-ասաց Հասրաթյանը նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Ըստ Հասրաթյանի՝ սա Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքներն են։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ երեք զինծառայողները։ Երեկ հակառակորդը նույնպես խախտել է հրադադարի ռեժիմը:

 

Armtimes

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով