ԿԳ նախարարը պարգևներ է հանձնել Դելփյան խաղերի մրցանակակիրներին

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով:

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Այսօր Դելփյան խաղերի մրցանակակիրներին ընդունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ համարվել է գիտակրթական տարածք՝ ունենալով հին մշակույթ և քաղաքակրթություն:

«Առարկայական միջազգային և սպորտային օպիմպիադաներում մեր երեխաները միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը, իսկ Դելփյան խաղերի մրցանակակիրները դա անում են մշակույթի նման կարևորագույն ոլորտում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է իր ուրույն ձեռագիրը:

Անկախ պետականությունից՝ մեր ժողովուրդը մշտապես նվիրված է մշակույթին: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին և ընտանիքներին, որոնց հաջողվել է դեռ փոքր հասակից ձեզ փոխանցել այդ գիտելիքները և հնարավորությունը:

Շուրջ 2400 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնող շուրջ 30 մասնակիցներն արձանագրել են փայլուն արդյունք, որը, ինչ խոսք, ոգևորիչ է»,-նշել է նախարարը՝ Դելփյան խաղերի մասնակիցներին մաղթելով նաև հաղթանակներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ Դելփյան խաղերին մասնակցել են պատվիրակություններ` Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է շուրջ 30 մասնակից 11 անվանակարգերում /դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական, էստրադային, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ/:

ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ թիմի` պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Եվս 17 հոգի խրախուսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

 

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով