Կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Հեղինակ | 29.06.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ:

Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ երկու ընկերության բողոքները մերժվել են, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով