Կայացավ Արամ Խաչատրյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների ամենամյա ստուգատեսը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակներում կայացավ Արամ Խաչատրյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների ստուգատեսը։ Մեծանուն հայ կոմպոզիտորի ծննդյան օրը կայացող միջոցառումն արդեն 39-րդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է հավաքագրում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանիների՝ տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա Երևան քաղաքի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում շնորհավորելով բոլոր մասնակիցներին, մաղթեց, որպեսզի նրանք իրենց գործունեությամբ լինեն հերոսներ՝ պիտանի լինելով մեր երկրին, մեր մշակույթին։

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանն էլ ողջունելով մասնակիցներին, հյուրերին, փաստեց, որ այս ստուգատեսում են ելույթ ունեցել բազմաթիվ կոմպոզիտորներ, ովքեր մեր օրերում արդեն իսկ ձեռք են բերել ստեղծագործական ուրույն ձեռագիր, և որ այս ստուագեսը Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հետ մեկտեղ հիանալի հնարավորություն է տեսնելու մեր վաղվա ապագան։

Հավելենք միայն, որ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ 12 պատանի կոմպոզիտոր։

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով