Կամավոր հանձնել է հրացան, 7 նռնակ և փամփուշտներ

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 31-ին, ժամը 17.20-ին, 1982 թ. ծնված Արման Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան:

***

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 1986 թ. ծնված Արտակ Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի ձեռքի 2 նռնակ, ինքնաշեն 5 նռնակ`առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 32 փամփուշտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով