Ծնողավարման հմտությունների պակասի դեպքում ընտանիքների հետ տարվում են աշխատանքներ. վերակազմակերպվել է Նուբարաշենի գիշերօթիկը

Aysor.amի թղթակիցը զրուցել է ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանի օգնական, ընտանիքի, կանանց և երեխաներիհարցերով պատասխանատու ԱննաՍաֆարյանի հետ իրենց գերատեսչությանենթակայության տակ գտնվող գիշերօթիկհաստատությունների նկատմամբիրականացված  փոփոխությունների ևտարված աշխատանքների մասին:

Նշենք՝ 2014 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ խնամք ևպաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաներիվերադարձն ընտանիքներ կազմակերպման (բեռնաթափում) և երեխաների մուտքըհաստատություններ կանխարգելման» մասին որոշում (N743): Այն հիմք է հանդիսացել սկսելուգիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման գործընացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության ենթակայության տակ գիշերօթիկհաստատությունները թվով քանի՞սն են:

– Հինգն են՝ Կապանում, Դիլիջանում, Վանաձորում, 2 հատ Գյումրիում:

Հասցրե՞լ եք արդեն նշված գիշերօթիկ հաստատություններից գոնե մեկը վերակազմավորել:

– Գործընթացն արդեն սկսվել է, և մենք արդեն ունենք արդյունքներ, օրինակ՝ նախկինում Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունը վերակազմակերպվել է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի: Վերակազմակերպման նպատակը սոցիալապես անապահով երեխային ընտանիքից չկտրելն, և այնտեղ ապրելու իրավունքն ապահովելն է: Միևնույն ժամանակ, մենք վերափոխել ենք հաստատության անվանումը աջակցության կենտրոնի, որպեսզի երեխան, ունենալով որոշակի ծառայությունների կարիք, կարողանա դիմել կենտրոն: Մյուսը, որը նախատեսում ենք վերափոխել, Վանաձորինն է, սակայն ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ մինչև վերափոխումը, պետք է իրականացնել անհատական սոցիալական պայմանների գնահատում:

Տվյալ գործընթացի ավարտի վերջնաժակետը հայտնի՞ է:

– Ըստ նախնական ժամանակացույցի՝ նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը տվյալ գործընթացի մեկնարկը, բայց արդյունքների մասին խոսելը մի փոքր դժվար է, քանի որ կան գիշերօթիկ հաստատություններ, որոնք պետք է վերակազմակերպվեն անցումային փուլերով, այսինքն՝ ամբողջությամբ, միաժամանակ հնարավոր չէ բոլոր երեխաների համար վերացնել գիշերային խնամքը, քանի որ կան պրոբլեմատիկ ընտանիքներ, որոնց հետ նախապես աշխատանք պետք է իրականացվի: Այդ պատճառով առաջին փուլով մենք նախատեսում ենք այն երեխաներին, որոնց կարող ենք միանգամից ընտանիքներ վերադարձնել, իսկ մնացածի համար, ում ընտանիքների հետ պետք է իրականացնենք աշխատանքներ, պետք է անցումնային փուլ սահմանել, որպեսզի երեխան առավելագույնս ապահով պայմաններում վերադառնա ընտանիք:

Իսկ Նուբարաշենում այդ ծրագիրն իրականացնելուց ինչպիսի՞ խնդիրների եք բախվել:

– Խնդիրներն, իհարկե, շատ էին, քանի որ այնտեղ երեխաները հայտվում են սոցիալական խնդիրների պատճառով, կային ծնողավարման հմտույթունների խնդիրներ և այլն: Երբ եղել են սոցիալական անապահովության խնդիրներ, տրամադրել ենք համալիր սոցիալական աջակցության փաթեթներ, իսկ ծնողավարման հմտությունների պակասի դեպքում ընտանիքների հետ տարվել են աշխատանքներ ու մինչ օրս շարունակվում են: Եղել են դեպքեր, երբ երեխաներին տեղափոխել ենք այլ գիշերօթիկ հաստատություններ, քանի որ ընտանիքը ժամանակավորապես պատրաստ չէր եղել ընդունելու երեխային և նման ընտանիքների հետ վերը նշված անցումային փուլի աշխատանքներ դեռևս պետք է տարվեին:

Նուբարաշենի օրինակով՝ ինչպիսի՞ ծառայություններ է տրամադրում կենտրոնը:

– Այն վերափոխվելուց հետո երեք տարածք է սպասարկում՝ Նուբարաշենի, Շենգավիթի և Էրեբունու վարչական շրջանները: Այս պահին կենտրոնի ծառայություններից օգտվում է 91 երեխա, բայց կենտրոնը դեռ պետք է ընդլայնվի, քանի որ ունենք մեր կողմից գնահատման փուլում գտնվող տարածքներ, որի արդյունքում շահառուների թիվն էլ է մեծանալու: Յուրաքանչյուր երեխայի համար կազմվել է առանձին, անհատական զարգացման ծրագիր, նախապես կատարվել է կարիքների գնահատում, և կազմվել է համապատասխան ծրագիր, որի հիման վրա էլ իրականացվել է երեխայի տուն վերադարձը:

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով