Խորեոգրաֆիայի պետական թատրոնը հանդես է եկել սահմանամերձ բնակավայրերում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում մայիսի 27-30-ը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնը «Ճպուռիկներն ու մրջյունները» ուրախ մանկական երաժշտական ներկայացումով հանդես է եկել ՀՀ Տավուշի մարզում:

Առաջին օրը ներկայացումը տեղի է ունեցել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետարանի դահլիճում, այնուհետ` Այգեպար գյուղի դպրոցի դահլիճում, իսկ Մովսես գյուղում` Արշալույս Փոլադյանի անվան մշակույթի տան դահլիճում:

Երկրորդ օրը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ուղևորվել է Չինարի գյուղ. մշակույթի տան դահլիճում դերասանները ներկայացել են «Ճպուռիկներն ու մրջյունները» բեմադրությունով, որը ուղեկցվել է ծիծաղով, ծափահարություններով և բարձր տրամադրությամբ: Այնուհետև, թատերախումբը հանդես է եկել Տավուշ գյուղի մշակույթի տանը և Բերդի մշակույթի կենտրոնում:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը «Ճպուռիկներն ու մրջյունները» մանկական ներկայացումով ՀՀ Տավուշի մարզում հանդես է եկել 8 անգամ, որին ներկա էր շուրջ 2000 հանդիսատես` հիմնականում երեխաներ:

Ներկայացման ավարտին դպրոցի ուսուցիչներն իրենց շնորհակալական խոսքն են հղել թատրոնի տնօրենին և ողջ անձնակազմին, նշելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները կարիք ունեն նմանատիպ ուրախ ու զվարճալի ներկայացումների, որոնք նաև պարունակում են դաստիարակչական ուղերձ:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով