Լոնդոնում առնվազն 6 մարդ տուժել է ահաբեկչական գործողություններից

Լոնդոնի ոստիկանությունը հաղորդում է երեք տարբեր վայրերում`Լոնդոնի կամրջի վրա, կենտրոնական Բորրու Մարքեթ շրջանում և քաղաքի հարավում`Վոքսհոլում, իրականացված հարձակումների մասին, առնվազն մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ:

Նախ հաղորդվեց, որ փոքր բեռնատար մեքենան վրաերթի է ենթարկել Լոնդոնի կամրջով անցնող հետիոտներին: Ըստ BBC֊ի լրագրողի, ով պատահաբար եղել է դեպքի վայրում, մեքենան եղել է սպիտակ գույնի, ընթացել է մոտ 80 կմ/ժ արագությամբ և անակնկալ դուրս եկել դեպի մայթ, տուժել է առնվազն 5-6 մարդ, ընդ որում, վրաերթից հետո մեքենան կանգ չի առել:

Ավելի ուշ հաղորդվեց քաղաքի կենտրոնում գտնվող Բորրու Մարքեթում իրականացված դանակահարությունների մասին, ըստ BBC֊ի ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել: Ոստիկանությունը նաև հայտարարում է, թե զբաղվում է Վոքսհոլում արձանագրված միջադեպով`առանց հավելյալ մանրամասների:

Ոստիկանությունը շուրջկալել է քաղաքի կենտրոնական հատվածը, Լոնդոնի կամրջին հարակից մետրոյի կայարանը փակ է: Ըստ ականատեսների, տեղում աշխատում են բազմաթիվ ոստիկաններ, գործողությանը մասնակցում են նաև ուղղաթիռներ: Իրավապահները քաղաքի բնակիչներին Թվիթերում խորհուրդ են տալիս «վազել, թաքնվել և պատմել տեսածի մասին»:

Ըստ որոշ հաղորդումների, վրաերթ կատարած մեքենայից փախուստի է դիմել երեք անձ, ձերբակալությունների մասին առայժմ տեղեկություն չկա, ոստիկանները շարունակում են կասկածյալների որոնումը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե կատարվածը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչական հարձակում: Քիչ անց ոստիկանությունը Լոնդոնի կամրջի և Բորրու Մարքեթի միջադեպերը որակեց որպես ահաբեկչություն:

Ավելի վաղ`մարտին, չորս մարդ էր զոհվել Ուեսմինսթրյան կամրջի վրա, երբ ահաբեկիչը մեքենայով վրաերթի էր ենթարկել մի խումբ անցորդների, այնուհետև դանակահարել ոստիկանի: Արձագանքելով միջադեպին՝ իրավապահները կրակ էին բացել և սպանել հարձակվողին:

Նմանատիպ նորություններ

Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագ... Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես ...
Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվ... Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-...
Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտ... Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում...
«Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում... Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։ – Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով