Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական 2 հարձակումների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ  այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա:

Միաժամանակ դեսպանությունը Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է «զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից»:

Հունիսի 7-ի առավոտյան կանացի հագուտներով քողարկված մի քանի ահաբեկիչմուտք են գործել  Իրանի խորհրդարան։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել են Իրանի խորհրդարանի անվտանգության աշխատակիցներ։

Խորհրդարան մուտք գործած ահաբեկիչներից մեկը սպանվել է։ Դեռևս չճշտված տվյալներով ևս մեկը իրեն պայթեցրել է խորհրադարանի 4-րդ հարկում։ Այժմ խորհրդարանի պատգամավորները և աշխատակիցները դուրս են բերվել խորհրդարանից։

Եվս մի քանի ահաբեկիչ միևնույն ժամանակ մուտք են գործել Իմամ Խոմեյնիի դամբարան։ Ահաբեկիչները «Կալաշնիկովի» ավտոմատներով կրակ են բացել ներկաների ուղղությամբ։ Փամփուշտների վերջանալուց հետո ահաբեկիչներից մեկը նռնակով պայթեցրել է իրեն։ Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել է։

Մեզ հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ երկու ահաբեկչական գործողությունների պատճառով զոհվել է 8 կամ 9 մարդ՝ չհաշված ահաբեկիչներին, ևս 35 մարդ վիրավորվել է: Իրանագետի խոսքով՝ առայժմ անհայտ է, թե քանի ահաբեկիչ է վնասազերծվել, սակայն նրանցից մի քանիսը շարունակում է մնալ խորհրդարանի շենքում: Չնայած դրան՝ նշվում է, որ Թեհրանում վիճակը հանգիստ է, ահաբեկիչները վերահսկողության տակ են:

Իրանի հետախուզության նախարարության հայտարարության համաձայն՝ հունիսի 7-ին Թեհրան են մուտք գործել մի քանի ահաբեկչական խմբավորում, որոնցից մեկը վնասազերծվել է նախքան ահաբեկչական որևէ գործողություն կատարելը։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Իրանի խորհրդարան մուտք գործած զինված անձանցից մեկը

Իրանի խորհրդարան մուտք գործած զինված անձանցից մեկը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով