Իրանը և Ռուսաստանը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարի շարունակումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրի համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն երեքշաբթի օրը Սեուլում կայացած  Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստի շրջանակում Ալի Լարիջանիի հետ  հանդիպման ժամանակ Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է.-«Մոսկվան և Թեհրանը փոխընմռնումով են նայում ահաբեկչության դեմ պայքարին և պատրաստ են անվտանգության և ահբեկչության դեմ պայքարում ընդլայնել համագործկացությունները»:

Լարիջանին կարևորելով ահաբեկչության դեմ մղվող պայքարում երկու երկրի համագործակցությունը Ռուսաստանի պետդումայի նախագահին հրավիրել է Թեհրան` մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Սեուլում նաև հանդիպել ու բանակցել է Հայաստանի, Ֆիլիպինների, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Չեխիայի պառլամենտների նախագահների հետ:

Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստը մի բանաձևի հրապարակմամբ այսօր ավարտել է իր աշխատանքը Սեուլում:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով