Իսրայելի պաշտպանության նախարարը ողջունեց Կատարի և արաբական երկրների միջև լարվածությունը

Իսրայելի պաշտպանության նախարարը Կատարի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների խզումը բացառիկ առիթ համարեց Իսրայելի համար:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը երկուշաբթի օրը Կատարի հետ հարաբերությունները խզած երկրների հետ համագործակցության ցանկություն հայտնելով, նշեց. «Այս իրադարձությունը կարևոր առիթ է համարվում Իսրայելի համար»:

Իսրայելի ռեժիմի տեղեկատվության նախարար Եսրայիլ Քաթզն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նշեց. «Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզումը նոր և մարտահրավերներ առաջացնող իրականություն է»:

Դոհայում Իսրայելի դեսպանության աշխատակազմի նախկին պետ Իլի Աբիդարն այդ ռեժիմի պաշտոնատարներին հորդորել է Կատարի և Արաբիայի միջև լարվածություն օգտագործել Պաղեստինում նպատակների իրագործման համար:

Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը երկուշաբթի օրը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Հիշյալ երկրները Կատարին մեղադրել են ահաբեկչությունը հովանավորելու, արաբական երկրների ներքին հարցերին միջամտելու, ազգային անվտանգությունը սպառնալու և ահաբեկիչներին ապաստան տալու մեջ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով