Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը. «Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարևոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որևէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։

Այս և բազում այլ հարցեր են այսօր թևածում օդում։ Հարցեր, որոնց պատասխանները կամ չկան, կամ աղոտ են։ Պատճառը մասամբ այն է, որ դրանց որոշ մասի պատասխանները մեզնից չեն կախված, այլ աշխարհաքաղաքական իրողություններից, դեպքերի ընթացքից ու աստղերի դասավորությունից։ Բայց կան հարցեր, որ մեր որոշումների տիրույթում են։ Սակայն անգամ այդ հարցերում առայժմ որոշակիություն չկա։ Ինչո՞ւ։

Ի վերջո, ի՞նչն է խանգարում իշխող ուժին, որը չի զլանում տեղի-անտեղի հայտարարելու, որ ստացել է հասարակության ճնշող մեծամասնության քվեն և մինչև 2022 թվականն անխախտ է մեր լեռների պես, հայտարարել՝ 2018 թվականին ովքեր են լինելու իր վարչապետն ու փոխվարչապետները, իր նախագահը, անվտանգության խորհրդի իր ղեկավարը, որքանով է հարատև այսօր գործող պաշտոնյաների՝ Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի, մյուսների պաշտոնավարումը։

Երեկ իշխանական խոհանոցին ծանոթ զրուցակիցս օրիգինալ բացատրություն տվեց այս մեծ «լռությանը»․ «Պատկերացնո՞ւմ ես՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 2018-ից հետո ինքը չի լինելու երկրի ղեկին, վարչապետն էլ լինելու է Կարեն Կարապետյանը։ Հենց հայտարարության օրը նա պետք է հրաժեշտ տա ու գնա տուն՝ ոչ մեկն այլևս չի ենթարկվի, իշխանական բուրգը հաշված ժամերի ընթացքում կքանդվի, կսկսվի իրարանցում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով