«Ի՞նչ Սասնա ծուռ, այդ վիժվածքները ի՞նչ իրավունք ունեն իրենց հռչակել Սասնա ծուռ, այդ բառերը ափսոս են»․ Իրավունք

By | 23.06.2017
Загрузка...

2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա, երեք երեխաների հայր Յուրի Տեփանոսյանի կինը և մայրը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են իրենց հայ կոչող, ինքնակոչ հերոսները երեք ոստիկանի, երեք հայի անմեղ արյուն թափելուց հետո դեռ շարունակել դատարանում իրենց լկտի և անմարդկային պահվածքը ցուցադրել: «Իրավունք»-ի հետ զրույցում Յուրի Տեփանոսյանի կիննը` Արփինե Տեփանոսյանը անդրադառնալով իրենց հերոս հռչակող զինված խմբի անդամներին նախ նկատեց.

– Օրերս լրավամիջոցներից մեկում տեղեկություններ էին տարածվել, որ իբր ամուսնուս հորաքրոջ որդին պատմել է, որ ամուսնուս ոստիկաները, այսպես ասած, ուժով են տարել այդ օրերին ծառայության: Իրականում, օգտվելով առիթից ուզում եմ հայտնել, որ ամուսինս ոչ մի հորաքրոջ որդի չունի, ունի քեռի, ով ունի երեք դուստր, իսկ նման ստահոդ լուրեր հրապարակողները, թող բարի լինեն պարզեն իրականությունը և նոր ամուսնուս հետ կապված նման սուտ, իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ անեն:
Ինչ վերաբերում արդեն մեկնարկած դատական նիստերին, և այդ վիժվածքների պահվածքին, ապա ընդամենը մի բառով կարող եմ ասել` նրանք մարդ չեն: Ես անիծում եմ այդ վիժվածքների մայրերին, որ իրենց արգանդներից նման անմարդկային վիժվածքներ են բառի բուն իմաստով դուրս եկել: Այսօր մենք չպետք է նստեինք և լացեինք, մենք ուրախ, համերաշխ ընտանիք էինք:

Ի՞նչ Սասնա ծուռ, այդ վիժվածքները ի՞նչ իրավունք ունեն իրենց հռչակել Սասնա ծուռ, այդ բառերը ափսոս են, որ այդ ինքնակոչները իրենց վրա են դրել և իրենց իրավունք վերապահել խլել իրենց ծառայությունը իրականացնող ոստիկանների կյանքերը: Ինչի՞ ոստիկանությունը այս ազգի թշնամին է, ճիշտ է` մեր ազգը դրսից բանակն է պահում, բայց ներսից ոստիկաններն են պահում: Այսօր իմ ամուսինը դարձավ ամբողջ Հայաստանի խաղաղության աղավնին, ինչու՞ իրենով պետք է փակվեր…

«ՈՒՆԵՆՔ ՀԶՈՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՀԶՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ՈՎՔԵՐ ԱՄԵՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՐ ՄԵՋՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ»

Տիկին Տեփանոսյանի խոսքով իրենց ընտանիքը այսօր միայն Յուրիի սիրո և ջերմության կարիքն են զգում.

– Ամենամեծ ու թերևս այլևս երբեք չլուծվող խնդիրը մեր ընտանիքի` սիրո և ջերմության պակասն է: Արդեն մեկ տարի է մեր ընտանքը սիրո և ջերմության կարիք ունի, մեր խնդիրը միայն դա է, թող իմ ամուսինը մեր մեջքին կանգնած լիներ: Ճիշտ է` Փառք Աստծո, ունենք հզոր երկրի ղեկավար և հզոր ոստիկանապետ, ովքեր այսօր ամեն հարցում մեր մեջքին կանգնած են, մեր թիկունքն են: Ինձ չի թվում, որ մենք մի հարցից տրտնջանք` իրենք մեր կողքը չկանգնեն, բայց ինձ, երեխաներիս մեր պապան էր պետք…

Հ.Գ. Սպանված ոստիկանի մայրիկի` տիկին Աշխենի, և նրա տիկնոջ` տիկին Տեփանոսյանի հետ զրույցի առավել ուշագրավ մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

 

 

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...