Թուրքիայում ձերբակալվել է Ժանդարմերիայի 35 զինծառայող

By | 05.06.2017

Հունիսի 5-ին Թուրքիայի մայրաքաղաքում և երկրի 20 նահանգներում Անկարայի ժանդարմերիայի գործողության արդյունքում ձերբակալվել է Ժանդարմերիայի հրամանատարության 35 պրոֆեսիոնալ զինծառայող, որից 16-ը սպա, իսկ 19-ը՝ ենթասպա: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նրանց ձերբակալելու որոշումն ընդունել է Անկարայի գլխավոր դատախազությունը՝ Ֆեթուլլա Գյուլենի «ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) նկատմամբ իրականացվող հետաքննության արդյունքում:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը իրականացվել է 2016-ի հուլիսի 15-16-ին: Դրան ներգրավված էին ԶՈւ արձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում նաև սպայական կազմի ներկայացուցիչներ են ձերբակալվել կամ հեռացվել ծառայությունից: Թուրքիայի ՊՆ տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի դրությամբ  երկրի զինված ուժերից հեռացվել է շուրջ 22000 մարդ, որից 16400-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:

Հեռացված կամ ձերբակալված զինծառայողները հիմնականում մեղադրվում են ռազմական հեղաշրջամն փորձի կազմակերպման, երկրի սահմանադրական կարգերը խախտելու, կառավարությանը տապալելու փորձի մեջ:

 

Razm.info

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով