Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին իր տարածքում և Իրաքում

Երեկ մայիսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Դիարբեքիր, Շրնաք նահանգներում և Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:

Համաձայն թուրքական կողմի տրամադրած տվյալների՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 5 զինյալ և նրանց կրակակետերն ու թաքստոցները:

Դիարբեքիրում թուրքական օդուժը հարվալե է Լիջե գավառում տեղակայված քրդերի դիրքերի ուղղությամբ:

Մայիսի 22-ից Թուրքիայի ուժային կառույցները նոր ռազմական գործողություններ են սկսել Դիարբեքիր նահանգի 4 գավառում, այդ թվում նաև Լիջե գավառում: Գործողություններին ներգրավվել է շուրջ 10000 ուժային:

Քրդական ուժերի և Թուրքիայի ուժային կառույցների միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից և շարունակվում են մինչև այժմ հիմնականում արևելյան և հարավարևելյան նահանգներում: Բախումների հետևանքով երկու կողմերն են տալիս են մարդկային և նյութական կորուստներ: Երկրի այդ հատվածներում մի շարք բնակավայրեր ավերվել են, 350-500 հազար մարդ էլ ստիպված է եղել տեղահանվել:

 

Ռազմ.ինֆօ

Նմանատիպ նորություններ

«Հայկազ Մակարյանը երևի ադրբեջանական կայքէջերից է ա... «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի ...
Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել... Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ...
Պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել. Ա... ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն...
Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չ... Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը:...
«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորա... «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա...
Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմ... Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից  արտանետված շմոլ գազից թունավորվել են  Ստեփանակե...
Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին... 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա նախաշեմին, ինչպես նախորդ տարիներին, ազատամարտիկների ընտանիքների համար ծ...
Ասյա Խաչատրյանի քրեական գործի վարույթը կարճվել է հ... ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով