Էրդողանն անարդյունավետ է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտարարել է  երեքշաբթի Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունը:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, համակարգված չեն գործում:

«Հենց որ այդ երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության կարգավորման օգտին, մյուսը վետո է դնում դրան: Եւ դա հակամարտության կարգավորման հիմնական արգելքն է», — մեջբերում է Էրդողանի խոսքերը թուրքական «Haber7» հեռուստաալիքը:

Էրդողանը ընդգծել է նաև, որ հակամարտության գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն իրեն չի արդարացրել և այն կարելի է անարդյունավետ համարել:

 

 

Zham.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով