Երևան –Սևան ճանապարհին 22–ամյա վարորդը Niva-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչ, 22-ամյա Միքայել Գալստյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՍՍ 909 համարանիշի ավտոեմեքնայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գալստյանը, ում ավտոմեքենան դուրս է բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 3-րդ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին երթևեկելի գոտի, որը տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով