«Երկիր Ծիրանի»-ի անդամներին չեն թողել մտնել քաղաքապետարան (տեսանյութ)

By | 12.06.2017

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը  հետաձգել է  այսօրվա իր նիստը: Պատճառը քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն է:

Սերժ Սարգսյանի քաղաքապետարանի շենք մտնելուց հետո, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները չեն կարողացել հասնել իրենց աշխատասենյակ. «Ամբողջ տարածքը փակվել էր, հատուկ ծառայությունների միջոցով, որեւիցէ մեկին չէին թողնում ներս: Մենք ընդգծում ենք, որ մեզ այսօր խոչընդոտեցին աշխատել»,- ասում է խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանը:

Մարինա Խաչատրյանը քաղաքապետարան էր հասել ժամը 11:00-ից մի  փոքր ուշ՝ խցանումների պատճառով:Ավագանու անդամին ներս չէին թողել՝ ոչինչ չբացատրելով:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը  հրաժարվել է մասնակցել նոր քաղաքապետի երդմնակալությանը:

«Այդ գռեհիկ միջոցառումը վերաբերում էր նրան, որ Տարոն Մարգարյանը երդվում էր ավելի լավ կողոպտել մեր հանրային գումարները»,- հավելում է Զարուհի Փոստանջյանը:

Խմբակցությունում դեռ չեն որոշել նաեւ, կմասնակցեն արդյո՞ք ավագանու  առաջիկա նիստերին. «Երկու պաշտոնապես հրավիրված նիստերը կապ չեն ունեցել Երեւանի խնդիրների հետ, այդ երկու նիստերը սպասարկել են անձնական շահ, մենք ունենք թանկ ժամանակ եւ չենք վատնելու այդպիսի հիմարությունների համար, մենք տրամադրելու ենք լուրջ հարցերին»:

Զարուհի Փոստանջյանն ու իր թիմը, սակայն,  չեն պատրաստվում նահանջել, օգտագործելու են իրենց լիազորություններն ու  Երեւանի բոլոր խնդիրներին գտնելու են լուծումներ:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով