Եվս մեկ քրեական գործ` ընտրախախտումների փաստով

By | 23.06.2017

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:

Մասնավորապես, նշված ընտրատեղամասի` անվավեր ճանաչված 152 քվեաթերթիկներից մեծ մասի վրա առկա են եղել հավելագրումներ /մեկից ավելի  նշումներ/` «V»-ձև նշանի կամ ձեռագիր տարբեր գրառումների տեսքով: Իսկ մնացած 37 քվեաթերթիկների վրա ընդհանրապես որևէ նշում կամ գրառում չի եղել: Սակայն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում նշանակված համալիր փորձաքննության արդյունքում նշված 37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձև նշանի ուրվագծեր և ներկանյութի հետքեր, որոնց հետագա անհետացման պատճառներն ու կատարման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել: Ընդ որում, հիշյալ ուրվագծերն առկա են եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի անվան դիմաց:

Վերը նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական-դատավարական գործողություններ կատարելու նպատակով, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով