ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել Թադևոսյանին

By | 29.06.2017
Загрузка...

ՀՀ-ում սթրեսաբանության հիմնադրման և զարգացման, գիտամանկավարժական երկարամյա և անմնացորդ գործունեության համար անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանն այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ԵՊԲՀ ոսկե մեդալի, հաղորդում է ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԳիտությանգծովպրոռեկտորԿոնստանտինԵնկոյանը`ներկայացնելովհոգեբույժիմասնագիտականգործունեությունընշեց, որպատվաբերպարգևըհանձնվումէմիմարդու, ովհանդիսանալովԵՊԲՀշրջանավարտմեծներդրումունիՀայաստանումսթրեսաբանությանզարգացմանգործում։

Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման հետ:

Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության 50-ից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունն ուղղված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիական օրդինատորների վերապատրաստմանը:

Մանկավարժական գործունեության 40 տարվա փորձ ունեցող մասնագետը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։

2003թ. Թադևոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է նաև սթրեսաբանության ամբիոն: Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող տարիները: Արհավիրքից ընդամենը չորս ամիս անց 1989թ. նրա ջանքերով Հայաստանում հիմնադրել է հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը:

Ղեկավարելով այս կառույցն ավելի քան տասը տարի, նրա շնորհիվ ապահովվել է Հայաստանում հոգեբուժական մասնագիտացած ծառայության զարգացումը: Մասնագետն առաջիններից մեկն էր, որ խոսեց հոգեկան տրավմայի և մի շարք հիվանդությունների զարգացման գործում դրա ունեցած պաթոլոգիական դերի մասին:

Նաև առաջինն է բարձրաձայնել ուսանողների համար «Ստրեսաբանություն» ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին: Ժամանակի ընթացքում «Սթրես» կենտրոնը վերածվեց գիտագործնական հաստատության: Հետերկրաշարժյան տարիներին ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց «Աղետների բժշկությունը» ծրագիրը: Ադա Թադևոսյանը իր թիմակիցների հետ հեղինակեցին հատուկ ձեռնարկ, ինչպես նաև փրկարարների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում:

Հետագայում այս աշխատանքի համար է նա Բուդապեշտում 1996թ. պարգևատրվում հուշամեդալով: «Ստրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողների համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով: Թադևոսյանը Հայկական հոգեբուժական ասոցացիայի, Հոգեբույժների համաշժարհային ասոցացիայի, Տրավմատիկ սթրեսի ասոցիացիայի անդամ է:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում հուլիսի 7-ին կմեկնարկի «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժի 80-ամյա հոբելյանին: Այսօր էլ Ադա Թադևոսյանը իր գործըկերների հետ շարունակում է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ծանր հոգեբանական ցնցումներ ստացած մարդկանց:

Իր ստեղծագործական հետազոտությունները հեղինակը կներկայացնի նաև նոր լույս տեսած մենագրության մեջ, որի շնորհանդեսը նույնպես տեղի կունենա գիտաժողովի շրջանակում:

 

 

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...