Եթե քաղաքական գործիչը ինչ–որ բան է ասում առանց հիմնավորման՝ կա՛մ ԱԱԾ աշխատակից է, կա՛մ բանսարկու. Ալեն Սիմոնյանը՝ «Երկիր ծիրանիին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»–ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։

Այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ո՞վ ա ընդհանրապես Գագիկ Հարությունյանը, ո՞վ ա «Ժառանգություն» կուսակցությունը, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք «Ժառանգություն» կուսակցություն»: Երբ հիշեցրինք, որ Գագիկ Հարությունյանը իշխանության մարդն է, ասաց. «Բայց ո՞վ ա ինքը, որ ինչ–որ մեկը իրա հետ բանակցի: Ես ոնց մեկնաբանեմ էս աբսուրդը, թող դիմեն բժշկի օգնությանը, եթե նման արտահայտություն է եղել»:

Ավագանու «Ելք» խմբակցության մասնակցությունը Տարոն Մարգարյանի երդմնակալությանը երեկ դատապարտել է երդմնակալությունը բոյկոտած «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ հայտարարելով, որ այն «գաղտնազերծեց բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին»:

«Եթե քաղաքական գործիչը ինչ–որ բան է ասում մյուսի հասցեին ու չի հիմնավորում, կա՛մ ԱԱԾ աշխատակից է, կա՛մ բանսարկու»,- «Երկիր» ծիրանիին» այսպես պատասխանեց «Ելք» ավագանու անդամը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով