Գերմանիան դուրս է բերում զորքերը թուրքական «Ինջիլիքից»

Այսօր՝ հունիսի 7-ին, Գերմանիայի կառավարությունը գերմանական զինուժի ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից հանելու որոշում է կայացրել:  Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականի կայքը:

Թարմացված. Գերմանիայի կառավարությունը հրապարակել է համապատասխան որոշումը:

Որոշման համաձայն՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում Գերմանիան «Ինջիլիքում» տեղակայված ստորաբաժանումը, այդ թվում՝ նաև «Տոռնադո» կործանիչները կտեղափոխի Հորդանան՝ գերմանական զինուժի նոր բազա:

Գերմանիայի կառավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել, սակայն որոշման կայացումը փաստում է  նաև Reuters գործակալությունը՝ փոխանցելով Գերմանիայի կառավարություոնւմ իր աղբյուրից ստացած տեղեկությունը:

Նախօրեին՝ հունիսի 6-ին, Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թուրքիա այցը որևէ արդյունք չէր տվել և Գերմանիան ստորաբաժանումը «Ինջիրլիքից» հանելու որոշում կկայացնի: Հունիսի 6-ին նման հայտարարություն արել էր նաև Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Թուրքիայի արտգործնախարարը և վարչապետը նշել են, որ Գերմանիայի որոշումն իրենց «առանձնապես չի մտահոգում»: «Ինջիրլիքի» շուրջ թուրք-գերմանական հակասությունները սկսվել էին դեռևս 2016 թ., երբ Թուրքիան գերմանացի պաշտոնյաներից չէր թույլատրել այցելել բազայում տեղակայված շուրջ 250 գերմանացի զինծառայողներին: Նախ իբրև պատճառաբանություն բերվում էր Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղապսանության բանաձևի ընդունումը, իսկ արդեն 2017 թ.՝ Գերմանիայի կողմից թուրք զինծառայողներին քաղաքական ապաստանի տրամադրումը:

 

Ռազմ.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով