Բելառուսը հանձնաժողովին գանգատ է ներկայացրել Հայաստանին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել:

Նրանք դժգոհել են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաև գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերեն լեզվով է տեղադրում, ինչը հակասում է ԵԱՏՄ պայմանագրի՝ 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին: Արդյունքում դժվարանում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացը. այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով նաև ԵՏՄ կայքում տեղադրված փաստաթուղթը:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Փոխնախարար Կարեն Թամրազյանը, ի պատասխան, տեղեկացրել է, որ այդ հարցը սկսել է քննարկվել դեռ 2015թ-ից, և դրա վերաբերյալ 2016թ. հուլիսի 5-ին և դրանից հետո անդամ-երկրների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով