Բալթիկ ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարի ինքնաթիռին է մոտեցել ՆԱՏՕ կործանիչ. ՌԴ ՊՆ

Բալթիկ ծովում ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը մոտեցել է ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Ֆ-16 կործանիչին: Ռուսաստանյան կողմը միջադեպը պարզաբանում է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կործանիչը մոտեցել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որը թռչում էր Կալինինգրադ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ ՊՆ «Զվեզդա» պաշտոնական հեռուստաալիքը հրապարակել է միջադեպի տեսագրությունը, որտեղ երևում է՝ ինչպես է Սու-27-ի մոտենալուց հետո Ֆ-16 կործանիչը հեռանում:

ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի գրասենյակում հայտնել են, որ սա ստանդարտ ընթացակարգ է. ՆԱՏՕ-ի օդաչուները տեսողական նույնականացում են իրականացնում և միշտ պահում են անվտանգ հեռավորություն, իսկ առաջադրանքի կատարումից հետո կործանիչները հեռանում են:

Գործակալությունը փոխանցում է. Լեհաստանը հայտարարել է, որ միջադեպին մասնակցել է իր ռազմաօդային ուժերի Ֆ-16 կործանիչը. մասնավորապես՝ հունիսի 21-ին տագնապ են ստացել, 2 միավոր Ֆ-16 կործանիչներ հայտնաբերել են ռուսաստանյան 3 ինքնաթիռ, որոնցից մեկը եղել է Տու-154, մյուս երկուսը՝ Սու-27-ներ՝ օդ-օդ դասի հրթիռներով զինված:

Նշենք, որ սա վերջին օրերին առաջին միջադեպը չէ Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում: Հունիսի 19-ին Ռուսաստանի ԶՈւ Սու-27 կործանիչի և ամերիկյան Boeing RC-135 հետախուզական ինքնաթիռի միջև միջադեպ էր տեղի ունեցել , Ռուսաստանի օդային տարածքը հսկող համակարգերը պետական սահմանին մոտեցող օդային օբյեկտ էին հայտնաբերել։ Դրանք որսալու համար Բալթյան նավատորմի ՀՕՊ հերթապահ ուժերի Սու-27 կործանիչ էր օդ բարձրացվել:

Մերձբալթյան հանրապետությունների օդային տարածքը վերահսկում է ՆԱՏՕ-ն, քանի որ այդ երկրները չունեն այս խնդիրն իրականացնելու համար բավարար ռազմաօդային ուժեր։

 

 

Razm.info

Նմանատիպ նորություններ

Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագ... Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես ...
Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվ... Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-...
Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտ... Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում...
«Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում... Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։ – Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով