Արցախի Հանրապետությունում հակառակորդի կրակոցներից մահացել է 3 զինվոր, իսկ 2-ը վիրավորում են ստացել

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, այսօր՝ հունիսի 16-ին, Արցախի Հանրապետության Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել է, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհված զինծառայողներն են 20-ամյա Արայիկ Ռուդիկի Մատինյանը, ով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Ալավերդու Թումանյանի զինկոմիսարիատի կողմից, 20-ամյա Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը, ով Սևան քաղաքի բնակիչ էր և բանակ էր զորակոչվել Սևանի զինկոմիսարիատից և 20 օրից պետք է զորացրվեր, 20-ամյա Վարդան Ծովակի Սարգսյանը, ով Արագածոտնի մարզի բնակիչ էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ Վարդան Արմենի Հարությունյանը:

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով