Արցախի իշխանությունները Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են հատկացրել

By | 15.06.2017

Արցախի Տիգրանակերտում այս տարի հնագիտական պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ից: Արցախի իշխանություններն այս տարի Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են տրամադրել:

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ այդ գումարը կհերիքի Տիգրանակերտում 40-42 օր պեղման աշխատանքներ իրականացնելուն: «Այս տարի մենք հույս ունենք վերջապես բացել Տիգրանի քաղաքի մուտքը, որտեղ եւս արձանագրություններ կլինեն:

Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումն էլ թույլ կտա նոր բացահայտումներ կատարել»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանը վստահեցրեց, որ հանրապետությունում չկա մի հուշարձան, որն ավելի լավ վիճակում է, քան Տիգրանակերտը: «Չկա մի հուշարձան, որը Տիգրանակերտի նման պայմաններ ունենա, մանրամասնորեն ներկայացված լինի»,-հավելեց Համլետ Պետրոսյանը:

 

168.am

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով