Արտակարգ դեպք Երևանում. 80-ամյա տատիկը այժմ ստիպված է գիշերել բաց երկնքի տակ, քանի որ խաբեբաները տիրացել են նրա բնակարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 04.06.2017
Загрузка...

80-ամյա Ժանետա Արծրունյանը միչև այսօր՝ հունիսի 4-ի առավոտը, բնակվում էր Նաիրի Զարյան 58 տանը, որը ժամանակին իր տունն է եղել:

2008 թվականին մի կին նրան խաբել է, և նոտարական հաստատումով որպես նվիրատվություն, ձեևակերպել է տունը իր անունով: Տարեց կինը հետո է հասկացել, թե ինչն ինչոց է և փորձել է հետ պահանջել, սակայն փորձերն անհաջողության են մատնվել, և այդ կինը տունը վաճառել է մեկ այլ մարդու, նա էլ գրավ է դրել այն, և մի խոսքով, տատիկին զրկել են բնակարանից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանները տարեց կնոջը բռնի ուժով հանել է տանից, փոխել կողպեքը: Տատիկի հետ հանել են նաև նրա իրերը և գույքը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տատիկը ասաց, որ նախկինում դատական նիստեր է ընթացել տան սեփականությունը կրկին վերականգնելու համար, սակայն ապարդյուն:

Ասաց նաև, որ հարազատներ այստեղ չունի, խնամող չունի և հիմա ստիպված է գիշերել բաց երկնքի տակ: Հարևաններն էլ ասացին, որ իրենք են մինչ այդ կերակուր հասցրել տատիկին, և որ խաբեբաները կարողացան մոլորեցնել նրան և տիրանալ սեփականությանը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

 

© shamshyan.com

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...