Արմեն Ամիրյանն այցելել է Ազգային գրադարան

By | 06.06.2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել է Ազգային գրադարան։

-Եկեք այլևս չասենք՝ «իրենցն» ու «մերը»…, « իրենց գրականությունը» ու «մեր գրականությունը». խնդրում եմ, որ արագ հաղթահարեք այդ տարբերակումը,- Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին հորդորեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նախարարի այցի նպատակն Ազգային գրադարանին միացած նախկին Գրապալատի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, վերակազմակերպման ընթացքին ծանոթանալն էր, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

ՀՀ կառավարությունը 2016թ. նոյեմբերին որոշեց «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին, և վերակազմակերպման ծախսերը հանձնարարեց Ազգային գրադարանին:

2017թ. փետրվարից սկսվել է փաստացի վերակազմակերպումը։ Նկուղային հսկայական պահոցն արդեն վերանորոգված է, Գրապալատի նյութերը՝ տեղափոխված և տեղավորված։ Միացված է հակահրդեհային և անվտանգության ազդանշանային համակարգը։ Էլեկտրական լարերը նորացված են և իրարից մեկուսացված։ Ազգային գրադարանի տնօրենը նախարարին խոստացավ, որ աշնանը պահոցում կլինի նաև ջեռուցում։

Վերանորոգ աստիճաններին թողնված էր նախկին Գրապալատից բերված կապոցներից մեկը, որում նախորդ տեղի, մեղմ ասած՝ խոնավ պայմաններից թրջված ու սևացած տրցակներ էին։

Նախկին Գրապալատում եղած աշխատանքային գործառույթներն Ազգային գրադարանում էլ կան, աշխատակիցներն այստեղ բաժիններում տեղավորվել են նույն սկզբունքով։ Ամեն դեպքում, գրադարանի գործառույթները երկուսով հարստացել են. ISBN-ի ձեռքբերում և տառատեսակների ստեղծում։

Ըստ Ազգային գրադարանի տնօրենի, Գրապալատի նախկին կազմից իրենց մոտ է տեղափոխվել ավելի քան 30 աշխատակից։ Չի տեղափոխվել 7-8 մարդ, որոնցից 70-նն անց աշխատակիցները կենսաթոշակի են ուղարկվել, իսկ մի քանիսը պարզապես չեն ցանկացել տեղափոխվել ։

Արմեն Ամիրյանը տեղափոխածներից խումբ-խումբ հետաքրքրվեց, թե ինչ դժգոհություններ ունեն. նախարարի ներկայությամբ, համենայնդեպս, որևէ լուրջ դժգոհություն չհնչեց։

Իսկ նախարարը գոհ էր. նախկին շենքի նեղվածքի ու վատթարագույն պայմանների դիմաց՝ լուսավոր աշխատասենյակներ, աշխատավարձը նույնն է, պահոցը՝ չոր, ընդարձակ ու ապահով։

 

Culture

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով