Արայիկ Խանդոյանին պատժախուց են տարել

By | 22.06.2017

Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց:

Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն ինքը համարձակություն կունենա հրապարակել այդ մասին.

«Նրանք նախապես անձի նկատմամբ հոգեբանական ճնշում են սկսել՝ մինչեւ դատարան բերելը, որպեսզի Արայիկ Խանդոյանը չխոսի, չարտահայտվի, դատարանում ի պաշտպություն իրեն ոչինչ չանի: Դա պատահական չէ: Արայիկ Խանդոյանին չեն էլ ասել, որ պատժախուց են տանելու: Երբ նա դատարանից վերադարձել է, նրան խուց չեն տարել, ընդ որում, նա բուժմասում էր գտնվում, բժշկի խնամքի տակ էր, գլխացավեր, երիկամների ցավեր, նաեւ՝ հաշմանդամ է: Իրեն ամբողջ օրը բացարձակապես ոչինչ, ոչ մի սնունդ չեն տվել:Արայիկ Խանդոյանը բավականին ցածր ճնշում է ունեցել, ինքնազգացողությունը շատ վատ է եղել: Խնդրել է՝ իրեն տալ դեղերը, սակայն դրանք Արայիկ Խանդոյանին տվել են ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում: Սա ուղղակի Արայիկ Խանդոյանին լռեցման ձեւ է: Առանց այդ էլ, նա մնում է անմարդկային պայմաններում, դա արդեն պատիժ է, եւ սա, ըստ էության, 2-րդ պատիժն էր»:

Արայիկ Պապիկյանը պատահական չի համարում այն, որ երեկ էլ դատավորը սանկցիա կիրառեց ու 6 ժամով Արայիկ Խանդոյանին դատարանից հեռացրին. «Այստեղ հստակ սցենար կա, հավանաբար նույն սցենարը մյուսների մասով էլ կլինի: Դատարանի դահլիճում էլ իրավիճակն այնպիսինն է, որ ես երեկ ընդամենը մեկ մետր էի հեռու Արայիկ Խանդոյանից, սակայն հնարավորություն չեղավ իմանալ արգելված իրի խնդրի մասին: Մենք չէինք կարողանում միմյանց հետ շփվել, քանի որ դատական նիստն անընդհատ ընդմիջվում էր, նիստը րոպեներ էր տեւում»:

Պաշտպան Պապիկյանը վաղն առավոտյան եւս պատրաստվում է տեսակցել Արայիկ Խանդոյանին՝ անհանգստանալով նրա առողջությամբ:

 

«Ա1+»

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների. lurer.com

26.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով