Ավտոմեքենան այրվել է

Հունիսի 26-ին, ժամը 22:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայրենիք առևտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:47-ին, մարվել՝ 22:55-ին:

Նժդեհի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվել է «Volkswagen jetta» մակնիշի 33 TT 554 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Գ. Հ.)՝ բացառությամբ բեռնախցիկի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով