«Ազգային խտրականություն մի դրեք». զինվորի մայրը խնդրում է փրկել որդու կյանքը

Կառավարությունից օգնություն  խնդրող    կինը դեղ է խմում մեկը մյուսի հետևից։ Զինվորի մայրը պաշտոնյա տեսնելու հույսով ժամեր շարունակ հերթապահում է գործադիրի մուտքի մոտ. «Խնդրում եմ օգնեք իմ որդուն, ազգային խտրականություն մի դրեք»։

Գյումրեցի, ազգությամբ եզդի Ասյա Հասանյանը  բանակում ծառայող որդուց՝ Արթուր Հասանյանից մինչ ապրիլյան պատերազմը լավ լուրեր էր ստանում. «Նռնակի պայթյունից հարված է կպել երեխայիս ողնաշարին, կամաց կամաց իր ոտքերն սկսել են ցավալ, առաջնագծում ուշքը գնացել է, գիտակցությունը կորցրել է զինվորները տարել են, ոտքերը կբարականա»։

Դիրքերում առողջությունը կորցրած զինվորն այժմ Կարմիր խաչի հիվանդանոցում է։ Բուժումը Ստեփանակերտում հնարավոր չի եղել կազմակերպել։ Կնոջ խոսքով՝ որդու վիճակը բանակի ղեկավարության մեղքով է վատացել. «Էնքան իրենք նախարարությունը արհամարհեց, տեր չկանգնեց, հիմա իր ոտքի ներվը չի սնուցվում, վախից լարվածությունից, զինվորների գլուխները կտրած տեսավ իմ ավագ սերժանտ զինվորս»։

Արթուր Հասանյանի բուժումը  արտերկրում կազմակերպելու համար մայրը վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել, երբ վերջինս ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակում Գյումրիում էր։ Ամիսներ է՝ պատասխան չունի.  «Իրենք ազգային խտրականություն երևի կդնեն, էդ ի՞նչ հիվանդություն է, որ չեն բուժում, ես առողջ որդի տվեցի իրենց, թող բուժեն տան ինձ»։

Կնոջը չեն բավարարել նաև Պաշտպանության նախարարության պատասխանները. «Կգնամ ՊՆ Վիգեն Սարգսյանին տեսնելու, կասեն՝ ինքը պարապ չէ ձեզ տեսնելու։ Բա Վիգեն Սարգսյանն ինչի՞ նախարար է, եթե ինքը չի կարող զինվորի մայրերի հետ հանդիպում ունենա։ Զինվոր կմահանա, ժեշտից մի հատ մեդալ կտան, իրենց ցույց կտան հեռուստացույցով, խաբում են։ Էսօր  գեներալ Սիմոնյանն ինձ հասկացրեց, որ ձեր որդին անբուժելի է, ասի ես իմ որդու առողջությունն եմ ուզում, ինչ եք ասում դրանով»։

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   վստահեցրեց, որ Արթուր Հասանյանը բժիշկների մշտական հսկողության տակ է։ Նա նաև հերքեց Ասյա Հասանյանի պնդումը, որ Պաշտպանության նախարարությունը ժամանակին չի հետաքրքրվել զինվորի հարցով, ինչն էլ հանգեցրել է հիվանդության խորացման։

 

«Ա1+»

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով