Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա հարձակվելու լավ ժամանակն է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռևս փորձարկված չէ, աննախադեպ է։ Մենք բավարար չափով վստահ չենք՝ արդյոք ինստիտուտները՝ խորհրդարանը և այլն, կկարողանա՞ն պետությունն ավելի լավ կառավարել։ Ես դրա պատասխանը չունեմ և կարծում եմ, որ ոչ ոք չգիտի դա։ Եվ սա նույնպես վտանգավոր է, քանի որ 2018 թ. ապրիլից հետո սկսվում է պոտենցիալ անկայունության շրջան»,- «168 ժամ»-ին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը՝ մեկնաբանելով, թե 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն։

Ըստ նրա՝ երբ նոր Սահմանադրությունը վերջնական ուժի մեջ մտնի, և ՀՀ բանակը չունենա գլխավոր հրամանատար, Ղարաբաղի կամ ՀՀ ազգային անվտանգության հետ կապված վտանգներ չկան, սակայն այդ ժամանակ սպառնալիքներ կարող են լինել Ադրբեջանից. «Ընդհանուր առմամբ՝ ոչ, ես չեմ տեսնում որևէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

Նոր իշխանությունները բավական շոյվել են Սամվել Ալեք... «Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է` իրեն պատկանող սուպերմարկետն...
Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. «Հրապարակ»... Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօր...
«Մորքուրի գանձը». Ինչ բարեկամական կապ կա վարչապետի... «Իրավունք» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դ...
Թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտվածը՝ ԱԳՆ-ո... «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց և անփոխարինելի...
Հացը թանկացավ «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյ...
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչու... Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել։ Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը։ Նախորդ տարի, վերջին տարիների հե...
Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդի... «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է,  բացարձակապես...
Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել... Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով