Ադրբեջանական կողմը հայտնել է իր զոհերի մասին

Ադրբեջանի ԶԼՄ-ները հղում անելով իրենց պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ հունիսի 16-ին իրենց կողմը մեկ զոհ է ունեցել՝  Շախվելեդով Սուլթան Նիյազ օղլու: Բնականաբար Ադրբեջանի ՊՆ-ն  այն ներկայացնում  է որպես հայկական կողմի սադրանքի հետևանք: Չնայած Ադրբեջանի ՊՆ-ն միայն մեկ զոհի մասին է նշում, սակայն մի քանի լրատվամիջոցներ մեկ այլ զոհի մասին ևս հրապարակելեն:

Զոհերի թվում նշվում է նաև Օրհան Հուսեյնովի անունը: Հիշեցնենք, որ հայկական կողմն այս օրերին ունեցել  է չորս զոհ և երկու վիրավոր: 16.06.2017թ.՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության տեղամասի ուղղությամբ արձակված արկերի պայթյուններից առաջացած բեկորներից մահացու վիրավորումներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը:

17.06.2017թ.՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Հայկազ Մակարյանը երևի ադրբեջանական կայքէջերից է ա... «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի ...
Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել... Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ...
Պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել. Ա... ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն...
Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չ... Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը:...
«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորա... «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա...
Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմ... Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից  արտանետված շմոլ գազից թունավորվել են  Ստեփանակե...
Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին... 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա նախաշեմին, ինչպես նախորդ տարիներին, ազատամարտիկների ընտանիքների համար ծ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով