Monthly Archives: Հունիսի 2017

Զինված հարձակում «ՍԱՍ» սուպերմարկետի վրա. հափշտակվել է խոշոր չափի գումար. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հովածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փաստով: Ժամը 04: 40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ… Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազը Երևանում շքեղ առանձնատուն է կառուցել, վերջերս էլ բնակարանամուտ արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել: Վերջերս էլ հանդիսավոր բնակարանամուտ է արել՝ հրավիրելով ոչ միայն դատախազության վերնախավին, այլև մյուս համակարգերի ներկայացուցիչներին: Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաև նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ… Կարդալ ավելին »

«Սասնա ծռերը» փոթորկել են նաև մյուս դատապարտյալների առօրյան. հրահանգ է իջեցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլև քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա… Կարդալ ավելին »

Այսօրվանից թոշակառու. որտեղ է Սերժ Սարգսյանը նշելու իր 63-ամյակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանը կնշի իր 63-ամյակը: Սովորաբար նա իր ծննդյան արարողությունները մեծ տոնախմբության չի վերածում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը էլի նշելու է ընտանեկան միջավայրում: Համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը կմասնակցեն հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, իր մտերիմ,… Կարդալ ավելին »

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրությունների համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 26.06.2017թ. ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս: Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության… Կարդալ ավելին »

Կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ երկու ընկերության բողոքները մերժվել են, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝ լրացուցիչ ուսումնասիրություն… Կարդալ ավելին »

Նախագահը մասնակցել է Կառավարության նիստին

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են… Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցել է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով: Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և… Կարդալ ավելին »

«Սասնա ծուռ» լինես, թե Աստծո հրեշտակ, իրավունք չունես զենք գործածել քո ժողովրդի դեմ. Ռազմիկ Դավոյան

Սեփական ժողովրդի և երկրի դեմ ով էլ զենք գործածի, անկախ նպատակներից, արդարացում չունի: Դա թշնամություն ու դավաճանություն է: Ինչ ծառայություն էլ հայրենիքին մատուցած լինի մարդը, իրավունք չունի զենք բարձրացնել երկրի ներսում:ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա հուլիսին «Սասնա Ծռեր» զինված խմբի իրականացրած գործողություններին և դրա հետևանքներին: «Զենքը սահմանին թշնամու… Կարդալ ավելին »

Դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսանկյունից.

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև… Կարդալ ավելին »