Ամենամսյա արխիվներ: Մայիսի 2017

Քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ,… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը և բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում բարեփոխումներին և ծրագրերին: Կարեն Կարապետյանն… Կարդալ ավելին »

Կարապետյանը շնորհակալություն է հայտնում Արաբկիրի ոստիկանության ավագ լեյտենան, պրոֆիլակտիկայի տեսուչ՝ Հասմիկ Մուրադյանին

Քաղաքացի Սեդա Կարապետյանը, ով մեկ ամիս առաջ կորցրել էր իր բջջային հեռախոսը, հայտարարություն էր տվել Արաբկիրի ոստիկանություն հեռախոսը գտնելու նպատակով: Արաբկիրի ոստիկանությունը իր որոնողական աշխատանքների արդյունքում, 40 օր անց գտել է հեռախոսը և վերադարձվեց Ս. Կարապետյանին: Քաղաքացի Ս. Կարապետյանը շնորհակալություն է հայտնում Արաբկիրի ոստիկանությանը, մասնավորապես ավագ լեյտենան, պրոֆիլակտիկայի տեսուչ՝ Հասմիկ Մուրադյանին, բարեհամբյուր վերաբերմունքի, իր աշխատանքում չթերանալու և ոստիկանության անունը… Կարդալ ավելին »

«Մեղք» գործած դատավորներն ահուսարսափի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։ Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվե՞լ են, ինչքա՞ն, որտե՞ղ, ո՞ւմ… Կարդալ ավելին »

Ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվան զբաղվում է քրեական բիզնեսով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։ Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, և ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։… Կարդալ ավելին »

Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է «Փարավոն»-ում ու քեֆ արել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը նախօրեին հավաքվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում և մի լավ քեֆ արել։ Հավաքույթն, ըստ էության, շնորհակալության երեկո է եղել։ Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է շնորհակալություն հայտնելու իրեն հավատարիմ մնալու համար։ Մանդատներից հրաժարվելու գործընթացից ըմբոստացածներին հնազանդեցնելուց հետո, ասում են «Ծառուկյան» դաշինքում որոշակի հստակություն է մտել, ինչն էլ… Կարդալ ավելին »

Դա եզակի դեպք է. Մովսես Հակոբյանը` զինվորների ջրահեղձման և հրամանատարի հեռացման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյոք կատարվածը ամենաթողության հետեւանք է, հայտնեց, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ իսկ արդյո՞ք աշխատանքից մարդ հեռացնելով՝ իրավիճակը կարող է փոխվել: «Բանակում թերություններ կան, բայց… Կարդալ ավելին »

«Դոն Պիպոյի» և «Վստրեչի Ապերի» դեմ մահափորձի պատվիրատուների ցանկում է Սոչիից Զորիկը. նոր մանրամասներ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝  նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակու­թյուններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները… Կարդալ ավելին »

ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով։ Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից։ Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարևանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է։ Բայց ամենաքննարկվողն ԱԺ… Կարդալ ավելին »