Die Welt․ Մերկելի ու Պուտինի հանդիպումը երկուսին էլ ոչինչ չտվեց

By | 04.05.2017
Загрузка...

«Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը անընդհատ նայում են դեպի առաջ, քանի որ այդպես նրանք ստիպված չեն լինի իրար նայել։ Սոչիում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երկուսն էլ խուսափում էին հայացքներով հանդիպելուց, չնայած կողք կողքի էին կանգնած»,- գրում է Ռոբին Ալեքսանդրը գերմանական Die Welt թերթում։

«Չնայած հայտնի քաղաքական բարդություններին ու տնտեսական գլոբալ տատանումներին՝ Գերմանիան մեր երկրի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է»,- նշել էր Պուտինը մամուլի համար իր հայտարարության սկզբում։ Քաղաքական բարդությունները, ըստ նրա, բացառապես Մերկելն է առաջացնում, չէ՞ որ առանց նրա հակառուսական պատժամիջոցներ չէին ձեռնարկվի։ Մերկելը, ըստ պարբերականի, չի ուզում համակերպվել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումներին, ու ԵՄ-ին էլ է համոզել հետեւել իր օրինակին։

Բայց Պուտինն այդ խախտումների մասին այլ կարծիք ունի՝ նրա խոսքով երեք տարի առաջ ուկրաինացի ազգայնականները Օդեսայում հրկիզել են անմեղ ու անպաշտպան մարդկանց։ «Համաշխարհային համայնքը իրավունք չունի մոռանալ այդ բարբարոսության մասին»,- ասել է Պուտինը՝ դրանով իսկ ողբերգության համար պատասխանատվության մի մաս ը գցելով Մերկելի ուսերին, գրում է հոդվածագիրը։

Բայց Մերկելն էլ է Պուտինի ցավոտ տեղերին հարվածել։ Մասնավորապես ասել է, որ բաց հասարակության համար կարեւոր են հասարակական կազմակերպությունները  (ՀԿ)։  Ընդ որում կանցլերը հոյակապ գիտի, որ Ռուսաստանի իշխանությունները խոչընդոտում են դրանց աշխատանքին։ Մերկելը նաեւ ուշադրություն է հրավիրել հանրահավաքների իրավունքին ու «Չեչնիայում գեյերի հետապնդումներին» նաեւ «Եհովայի վկաներ» կազմակերպության նկատմամբ հետապնդումների թեմային։

Արդյունքում Պուտինի հետ երեք ժամ անցկացնելու համար Մերկելը 7․5 ժամ է անցկացրել օդանավում։

Մերկելը չէր ուզում , որ իր այդ այցելությունը պաշտոնական այցելության նմանվի՝ բոլոր հանդիսություններով ու արարողակարգով, քանի դեռ Պուտինը պատերազմում է Ուկրաինայում։

Մինի- այցելությունն այդ առումով փոխզիջումային տարբերակ էր Մոսկվայում ընդունելության ու հանդիպումների բացակայության միջեւ։ Ընդ որում վերջին տարբերակը նույնպես Մերկելին ձեռնտու չէր, քանի որ նրա ընդդիմախոսները հաճախ են Արեւմուտքին քննադատում Պուտինի հետ բավարար չափով չշփվելու համար։

Ինչեւէ, հավելում է թերթը, այն պատկերացումները, որ Մերկելը քիչ է խոսում Պուտինի հետ, իրականում անհեթեթություն են՝ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո երկու քաղաքական գործիչները ավելի քան 50 հեռախոսազրույց են ունեցել։

 

 

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...