4NEWS.AM կայքի խմբագիրը պահանջում է բամբասանքների փոխարեն ապացույցներ ներկայացնել

By | 02.05.2017
Загрузка...

4NEWS.AM կայքը և ես կայքի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանս չէի անդրադառնա այն ճղճիմ, անբովանդակ բամբասանքին, խոսքը վերաբերվում է.

<<Մեկ տարի ազատազրկված «Newspress.am»-ի Արիանա Հովսեփյանը ինչո՞ւ է թաքցնում է զրպարտիչ նյութի հեղինակ՝ Արթուր Հայրապետյանին>> վերնագրով ոչինչ չասող նյութին, եթե «USArmenianews .com» կայքի, այսպես ասած խմբագիր՝ Գայանե Մանուկյանը, որը լրագրողական կրթութուն չունենալով, սեփական կայքը ի սկզբանե օգտագործելով անձնական ամբիցիաների բավարարամանը, չսկսեր իմ մասին հերյուրանքներ տարածել:

Կարելի է մեկ անգամ մտնել«USArmenianews .com» կայք որտեղ կարելի է հանդիպել բազմազան հոդվածների, որոնք չեն համապատասխանում հենց տիկնոջ ասած՝ լրագրողական էթիկայի կանոններին, որտեղ կան անձնական բնույթի խնդիրներ, հենց ասենք ՀՀ ոստկանական համակարգին ուղված իր ոչինչ չասող հոդվածները:

Այս կինը իր կայքով կրկին ցեխ է շպրտում մի լրատվամիջոցի վրա, որը երբեք որևէ կառույցների հրահանգով, որևէ մեկի թելադրանքով հոդված չի հրապարակել և չի հրապարակելու: Մեջբերեմ <<Մեկ տարի ազատազրկված «Newspress.am»-ի Արիանա Հովսեփյանը ինչո՞ւ է թաքցնում է զրպարտիչ նյութի հեղինակ՝ Արթուր Հայրապետյանին>> վերնագրով բամբասանք-հոդվածին, որտեղ ասվում է. <<Հայաստանյան լրատվական դաշտը, ի ցավ սրտի, պետք է խոստովանել, հատկապես վերջին տարիներին լցվել է աղբով:

Խոսքը հատկապես վերաբերում է կայքային լրագրությանը: Ով հասցնում`կայք է հիմնադրում ու սկսում սրա-նրա պատվերը կատարել: Լրագրողական գործունեությունը մի կատեգորիա է, որը ոմանց համար վաղուց վերածվել է էժանագին մի զբաղմունքի, ու որի միջոցով ոմանք փորձում են հասնել ինչ-ինչ անձնական նպատակների` լրատվամիջոցը վերածելով բացառապես սեփական բիզնես նպատակներին ծառայող օբյեկտի:

Ասվածը ճիշտ և ճիշտ վերաբերում է «newspress .am» և «4news.am» կայքերին ու դրանց տերերին՝ Արմենուհի Արիանա Հովսեփյանին և Լիլիթ Խաչատուրովնա Հովակիմյանին>>: Սա վերաբերվում է հենց այդ նյութը գրողին, որը զրպարտում է իմ անձն ու իմ կայքի գործառույթները:

Ես չգիտեմ, թե Գայանեն ի՞նչ անձնական խնդիրներ ունի ՀՀ ոստիկանության հետ, հանձինս՝ ոստիկանապետի, և ինձ համարում է ոստիակնության համար աշխատող մեկը, ապա ասեմ, որ ես բազմիցս իմ խոսքում և հոդվածներում ոչ թե գովաբանել եմ ոստիակնությանը, այլ փաստեր եմ արձանագրել ոստիկանության համակարգում տեղի ունեցած բարեփոխումների մասին:

Իսկ թե Գայանեն ինչ խնդիր ունի ոստիկանության հետ, դա չեմ վերլուծում, ինքը ավելի լավ կիմանա: Մեջբերեմ վերոհիշյալ հոդված-բամբասանքից ևս մի կտոր, որը ըստ Գայանեի <<լրագրողական էթիկայի կանների>> մեջ է մտնում: <<Կլինեն նաև բազմահազար ընթերցողների աջակցությունը`բացահայտելու ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած խմբակային հանցագործությունները, որոնց անմիջականորեն մասնակցել են «newspress .am» -ն ու «4news .am» լրատվական կայքերը>>:

4NEWS.AM կայքը երբեք պատվերով կամ վերոնշյալ տիկնոջ ասած՝ որևէ կառույցի հրահանգով հոդված չի հրապարակել և որևէ հանցագործության մասնակից չի եղել: Հիմա հարց եմ բարձրացնում, որ կայքն է խմբակային հանցագործություն իրականացնում, եթե կա նման բան, որ 4NEWS.AM հանցագործության մեջ է ներառված, ուրեմն պետք է փաստեր ներկայացնել, եթե ոչ ես իմ և կայքի անունից կդիմեմ դատական պաշտպանության:

Կարճ ժամանակահատվածում, եթե փաստացի և հրապարակայնորեն չներկայացվեց, թե 4NEWS.AM կայքը <<ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած խմբակային հանցագործությունները, որոնց անմիջականորեն մասնակցել է 4NEWS.AM կայքը>> նորից եմ կրկնում կդիմեմ դատական պաշտպանության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...