Ամենօրյա արխիվներ: 30.05.2017

«Մեղք» գործած դատավորներն ահուսարսափի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։ Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվե՞լ են, ինչքա՞ն, որտե՞ղ, ո՞ւմ… Կարդալ ավելին »

Ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվան զբաղվում է քրեական բիզնեսով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։ Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, և ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։… Կարդալ ավելին »

Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է «Փարավոն»-ում ու քեֆ արել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը նախօրեին հավաքվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում և մի լավ քեֆ արել։ Հավաքույթն, ըստ էության, շնորհակալության երեկո է եղել։ Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է շնորհակալություն հայտնելու իրեն հավատարիմ մնալու համար։ Մանդատներից հրաժարվելու գործընթացից ըմբոստացածներին հնազանդեցնելուց հետո, ասում են «Ծառուկյան» դաշինքում որոշակի հստակություն է մտել, ինչն էլ… Կարդալ ավելին »

Դա եզակի դեպք է. Մովսես Հակոբյանը` զինվորների ջրահեղձման և հրամանատարի հեռացման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյոք կատարվածը ամենաթողության հետեւանք է, հայտնեց, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ իսկ արդյո՞ք աշխատանքից մարդ հեռացնելով՝ իրավիճակը կարող է փոխվել: «Բանակում թերություններ կան, բայց… Կարդալ ավելին »

«Դոն Պիպոյի» և «Վստրեչի Ապերի» դեմ մահափորձի պատվիրատուների ցանկում է Սոչիից Զորիկը. նոր մանրամասներ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝  նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակու­թյուններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները… Կարդալ ավելին »

ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով։ Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից։ Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարևանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է։ Բայց ամենաքննարկվողն ԱԺ… Կարդալ ավելին »

Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպա՞ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթին-ին հասած տեղեկություններով՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն առաջիկայում կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան: Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պաշտոններ էին բաշխվում, Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի մի քանի հավակնորդներ կային, այդ թվում քննարկվում է ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի անունը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Ներկուսակցական սկանդալ Ռամկավար ազատական կուսակցության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռամկավար ազատական կուսակցության ներսում նոր սկանդալ է հասունանում. սփյուռքի կառույցները որոշել են, որ Հայաստանում այլևս անիմաստ է ՌԱԿ ներկայացուցչություն ունենալը: Երեկ նման հայտարարություն է արել ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ… Կարդալ ավելին »