Daily Archives: 29.05.2017

Այսօր տեղի ունեցավ Նարեկ Մալյանի գրքի քննարկումը

By | 29.05.2017

Այսօր Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ Ռոբերտ Շուման դահլիճում տեղի ունեցավ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, գրող Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գեղարվեստական վեպի քննարկումը: Քննարկումը անցկացրեցին Անահիտ Բախշյանն ու Նոնա Մելքոնյանը: Հնչեցին տարաբնույթ հարցեր, ինչն էլ հեղինակը՝ Նարեկ Մալյանը պատասխանեց, պատասխանեց գրքի ծնունդից սկսած, վերջացրած գրքում բարձրացրած այն նոր գեղարվեստական խոսքի ու վեր հանված կերպարների ու… Read More »

Հայկ Մելիքյանը հանդես կգա մենահամերգով

By | 29.05.2017

Մայիսի 29-ին կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Մենահամերգը նվիրված է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և դաշնակահարի նոր ալբոմի շնորհանդեսին, որը կհամալրի «Դեսպանատան ձայնասկավառակներ» շարքը: Ձայնասկավառակում ընդգրկված են գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները: Նշենք, որ համերգը ներկայացնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը՝… Read More »

Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունեցել Նոր Զելանդիայում

By | 29.05.2017

Անվանի թավութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունեցել Նոր Զելանդիայում: Հայազգի երաժիշտը հանդես է եկել Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ համերգային ելույթները մեկնարկելով երկրի մայրաքաղաք Վելինգտոնից: Այնուհետև Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունեցել նաև Նապիեր և Օքլենդ քաղաքներում: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Նարեկի ելույթները:   Culture

Երևանի պետական համալսարանում կկայանա միջոցառում՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին

By | 29.05.2017

Երևանի պետական համալսարանում մայիսի 30-ին կկայանա միջոցառում, որը նվիրված կլինի Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Մայր բուհի Մշակույթի կենտրոնի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով։ Համերգին ներկա կլինեն կոմպոզիտորներ՝ Արամ Սաթյանը, Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ստեփան Շաքարյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Էդգար Գյանջումյանը և Էդմոնդ Մակարյանը, որոնց ստեղծագործությունները կհնչեն ԵՊՀ Մշակույթի կենտրոնի… Read More »

Կաշառք պահանջելու փաստի առթիվ կատարվում է ծառայողական քննություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

By | 29.05.2017

Մայիսի 27-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի տեսուչները ծառայություն էին իրականացնում Երևան-Սևան ավտոճանապարհին: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին նկատել էին, որ «Տոյոտայի» վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները: Նարեկ Հակոբյան ՃՈ տեսուչ. «Տոյոտայի վարորդը բնակավայրից դուրս երթևեկում էր 124 կմ ժամ արագությամբ, այսինքն 24 կմ ժամով գերազանցում էր տվյալ… Read More »

Խորեն Լևոնյանը, Ռազմիկ Ամյանը, Էմմա Պետրոսյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստներ

By | 29.05.2017

Նախագահի նստավայրում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը, որի ժամանակ մի շարք հայտնիներ պարգևատրումներ ստացան։ Tert.am Life-ը ներկայացնում է, թե ով ինչ կոչման արժանացավ միջոցառման ժամանակ։ Դերասան Արմեն  Էլբակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Երգչուհի Էմմա Պետրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:… Read More »

Որակյալ կրթության ապահովման նորարարական մեթոդներ

By | 29.05.2017

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի պաշտոնակատար Լ. Մկրտչյանի և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ  Ա. Իսպիրյանի, կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հուշագրի միջոցով փորձելու են «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի`… Read More »