Ամենօրյա արխիվներ: 26.05.2017

«Ծռության» գաղափարական վախճանը

Այսօր մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների դատավարությունը: Մեր խնդիրը չէ իրավական գնահատականներ տալ «Ծռության» պատմության տարբեր դրվագներին, ընթացող և ավարտված նախաքննություններին, այսօր մեկնարկած դատավարությանը: Դրա համար անհրաժեշտ է առնվազն իրավական գիտելիքների առկայություն: Մյուս կողմից՝ Հայաստանն իրավական երկիր չէ, ու բնավ էլ այս գործընթացի քաղաքական շահառուներն օրենքի գերակայության հարցում հրեշտակներ չեն: Ժիրոյի խումբը ցանկանում էր տապալված… Կարդալ ավելին »

Այս տարի Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի «Վոկալ» անվանակարգում

Ս. թ. հունիսի 6-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը /Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր,… Կարդալ ավելին »

«Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի

Ս. թ. մայիսի 17-22-ը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Օրենբուրգում կայացած «Գոստինիյ դվոր» lX միջազգային տիկնիկային փառատոնին: Թատրոնը փառատոնին ներկայացել էր Ն. Գոգոլի «Ակ-Ակ» ներկայացումով /ռեժիսոր` Ռ. Բաբայան, նկարիչ` Կ. Եղիազարյան/ և արժանացել` «Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» մրցանակային դիպլոմի:

«Մշակութային կանգառ». մեկնարկում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը: ՀՀ Արագածոտնի մարզում հյուրախաղերը կիրականացվեն Արագած համայնքում, մայիսի 30-ին` ժամը 17:00-ին և Աշնակ համայնքում` մայիսի 31-ին` ժամը 17:00-ին: Մարզաբնակ թատերասեր հասարակայնությանը կներկայացվի Ալ. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս.… Կարդալ ավելին »

«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը` Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. մայիսի 24-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում: Հա­մերգի բացումն ազդարարվել է Վարդենիս քաղաքի օրհներգով, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կա­տարել է Վարդենիսի N 1 մանկական երաժշտական դպրոցի երգ­չա­խումբը /խմբավար, օրհներգի երաժշտության և խոսքերի հեղինակ Զեմֆիրա Մելքոնյան/: Համերգի… Կարդալ ավելին »

Մեկնարկել է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 3-րդ փառատոնը նվիրված` Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադման 85-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` ս. թ. մայիսի 24-ին մեկնարկել է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 3-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ ՀԿՄ դահլիճում կայացած փառատոնային առաջին համերգի ընթացքում Վարդան Հարությունյանը, Դավիթ Բալասանյանը, Հասմիկ Հակոբյանը, Շողակաթ Վարդանյանը, Վարդան Սարգսյանը, ինչպես նաև Արաշ Ազադին երաժշտասեր… Կարդալ ավելին »

Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությունը կներառի նաև ԱՌՆ ոլորտը

Մեքսիկական Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է տարբեր երկրների մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԱԻ նախարարը քննարկել է արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության խորացման հիմնահարցերը: ԱԻ նախարարը հանդիպել է Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել… Կարդալ ավելին »

Աշխատակարգային խորհրդակցություն՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մայիսի 26-ին հրավիրված աշխատակարգային խորհրդակցության ընթացքում քննարկել է հանձնաժողովի գործունեությանը վերապահված ոլորտների խմբավորումն՝ ըստ տնտեսական ընդհանրության։ Խոսրով Հարությունյանը գործընկերներին ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված լինելու հանձնաժողովի առաջիկա գործունեությունը։ Նա կարեւորել է հանձնաժողովականների՝ միմյանց հետ գործակցությունը բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ աշխատանքային-գործընկերային մթնոլորտի ստեղծումը,… Կարդալ ավելին »

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ Նախագահի… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Այսօր տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր: Ընդլայնված կազմով նիստի ավարտից… Կարդալ ավելին »