Ամենօրյա արխիվներ: 25.05.2017

Մխիթարյանի գոլն օգնեց «Յունայթեդին» դառնալ Եվրոպա լիգայի չեմպիոն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը։ Ստոկհոլմում կայացած եզրափակչում անգլիական ակումբը  հաղթեց Ամստերդամի «Այաքսին»։ Նախ 18-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Պոլ Պոգբան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց էլ «Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով հիանալի  գոլի հեղինակ։ Նա փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին։ Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդի հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է… Կարդալ ավելին »

«Մաքուր Հայաստան» ծրագրին խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման… Կարդալ ավելին »

«Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ «Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր… Կարդալ ավելին »

Աղմկոտ մահափորձեր Երևանում․Հայաստանը` քրեական արյունոտ «պատերազմների» շեմին

Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի երկու հեղինակությունների նկատմամբ: Թիրախում են եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք չեն տուժել: Սա քրեական աշխարհում տեցի ունեցած խոշոր աղմկոտ միջադեպն է ` Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո: Հայաստանում, մեծ հաշվով,… Կարդալ ավելին »

Մարտին Շուլցը քննադատել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքը

Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» առաջնորդը քննադատել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքը:Այս մասին հաղորդել է Գերմանիայի լրատվական գործակալությունը: Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքը  համարել է վտանգավոր սպառազինական մրցավազք Միջին Արևելքում: Նա զգուշացրել է այդ գործարքի հետևանքների կապակցությամբ: Անդրադառնալով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի նիստին, Շուլցը հայտարարել է.«Պարսից ծոցի… Կարդալ ավելին »

Վերջին զգուշացումը Գ. Մանուկյանին

Գ. Մանուկյան ձեր կայքում տեղադրված նկարները վերցված են իմ ֆեյսբուքյան էջից, դա «Հյուսիս Հարավ» ֆիլմի նկարահանման ժամանակ կատարված կերպարային դիմահարդարումով լուսանկարներ են, և այն օգտագործվել են առանց իմ համաձայնության ձեր կողմից: Ուստի մեկ ժամվա ընթացքում այդ լուսանկարները ձեր իսկ կողմից չհեռացնելու դեպքում կձեռնարկվեն համապատսխան միջոցներ: