Ամենօրյա արխիվներ: 24.05.2017

Դատարանը բամբասանքներ լսելու տեղ չէ եթե փաստացի ոչինչ չես կարող ներկայացնել Գ. Մանուկյանի «ցնցող ապացույցը» ներկայացվեց դատարան

Այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին 4NEWS.AM կայքում տպագրվել էր մի հոդված, որտեղ USArmenianews.com-ի խմբագիր Գայանե Մանուկյանի գրառումը հայտնվել էր ադրբեջանական մամուլում, որն էլ մեկ օր հետո Գայանե Մանուկյանի հերքման հիման վրա հղումով NEWSPRESS.AM կայքին տված հերքումով 4NEWS.AM-ը տեղադրել էր իր կայքում: Սակայն Գայանե Մանուկյանը պատասխանող կողմ է դատարան ներկայացրել լրագրող… Կարդալ ավելին »

Արտաշատում քաղաքապետի ընտրությունը կհետաձգվի. ո՞րն է պատճառը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը: «Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում,… Կարդալ ավելին »

Մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը

Մահացել է ռուս ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին, ով Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի թոռն է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «76 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո մահացել է Ալեքսանդր Բուրդոնսկին»,-ասել է ռեժիսորի ներկայացուցիչը: Բուրդոնսկին ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վ. Ի. Ստալինի ավագ որդին էր: 1in.am  

Մահվան ելքով վրաերթ Երևանի «Արաբկիր» հանրախանութի դիմաց. դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Գարիկ Մուրադյանը Կոմիտասի պողոտայի 41/9 հասցեի՝ «Արաբկիր» հանրախանութի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 AՏ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Հուսիկ Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ… Կարդալ ավելին »

Թուրքը մնում է թուրք. Էրդողանի թիկնապահներն ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը

Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին,  Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո: Ցավոք, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը թուրք բանդիտների կողմից հայերին, ասորիներին, քրդերին, հույներին և եզդիներին արյունլվա… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Վարդենիսում. պայթեցրել են «Պստի Հակոբի» BMW-ն, վարկածներից մեկը «չղջիկների» հետ է կապված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայթուցիչով ժամը 04։30-05։00-ի սահմաններում պայթեցրել են Վարդենիս քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի 50 QT 101 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով,… Կարդալ ավելին »

Ավիշայ Քոենն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր): Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970 թ-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: Երբ… Կարդալ ավելին »

ՃՏՊ Վարդանանց փողոցում (լրացված)

Մայիսի 24-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RM 562 (վարորդ՝ Ա. Ք.), «Mercedes» մակնիշի 10… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: