Ամենօրյա արխիվներ: 22.05.2017

Շվեդիան` հոկեյի աշխարհի չեմպիոն

Շվեդիայի ընտրանին դարձավ հոկեյի 2017 թվականի աշխարհի չեմպիոն՝ առավելության հասնելով նախորդ տարվա չեմպիոն Կանադայի հավաքականի նկատմամբ: Շվեդ հոկեյիստները հաղթեցին կանադացիներին բուլիտներով՝ 2:1: Հաղթական նետումը կատարեց Օլիվեր Էկման-Լարսոնը: Հիշեցնենք, որ երրորդ տեղի համար պայքարում հաղթել էին Ռուսաստանի ընտրանու հոկեյիստները:   Armsport

Հայաստան կժամանի Բրանդենբուրգի մշակույթի նախարարը

Մայիսի 22-ին Հայաստան  կժամանի Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունը։Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Ժամանումից հետո պատվիրակության առաջին այցելությունը լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Քառօրյա այցի ընթացքում նախարարներ Մյունխի և Ամիրյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պրուսական դղյակներն ու… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են… Կարդալ ավելին »