Ամենօրյա արխիվներ: 20.05.2017

Բոլորը սպասում են «դաբրո»-ի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, և քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականացվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման և այլ, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետև կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարել, անգամ ծառերը, որ էտի սեզոնն… Կարդալ ավելին »

Անչափահաս դստեր աչքի առաջ մորը բռնաբարելու համար մեղադրվող նախկին ոստիկանը «հիասթափված» 6-րդ պաշտպանն է փոխում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործով դատական քննությունը: Այս գործը դատական քննության երկրորդ շրջանն է անցնում, այն մեկ անգամ արդեն իսկ քննվել է նույն ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ դատավորի՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Կայացված դատավճիռը բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ու գործը վերադարձվել է Կենտրոն… Կարդալ ավելին »

ԱՀ ՊՆ մամուլի Հաղորդագրություն

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7… Կարդալ ավելին »