Ամենօրյա արխիվներ: 17.05.2017

Պատճառներ, որից Հայաստանը պետք է «զրկի» Ադրբեջանին. 1in.am

Արցախի հետ սահմանին ադրբեջանական կառավարվող հրթիռի կիրառումը և հայկական զենիթային կայանի խոցումը Երևանի ավագանու ընտրության վրա կենտրոնացած հանրային ուշադրությունը վերստին ուղղեցին առաջնագիծ: Հատկապես, որ տեղի էր ունեցել ոչ միայն սովորական հերթական միջադեպը հրադադարի խախտման տեսքով, այլ Բաքուն փաստորեն կիրառել էր նոր զինատեսակ՝ կառավարվող հրթիռ, իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռ: Բաքուն այդ քայլին գնացել է համանախագահների… Կարդալ ավելին »

Պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրգործ է հարուցվել. տուժողն «անհետացել է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն: Հիշեցնենք, որ Ղուկասյանը դաժան ծեծի… Կարդալ ավելին »

Արտաշատում էպոխա է ավարտվում. Իշխանության մեսիջը ընտրություններից առաջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքից ազատել է Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին, ով մարզպետարան էր տեղափոխվել նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին։ Մարգարյանը հայտնի է խարդավանքներ հյուսելու իր «շնորհքով» ու բոլոր ընտրությունների ժամանակ Հովիկ Արգամիչի ընտրական կամպանիաների գլխավոր դերակատարներից է եղել։ Նրան, սակայն, խորհրդարանական ընտրություններին… Կարդալ ավելին »

««Եվրատեսիլը» էշություն է, փող լվալու տեղ». Հախվերդյանը Ռեյ Չարլզ է լսում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Իրեն հարգող որևէ մարդ «Եվրատեսիլում» կերգի՞…«Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ, մարդիկ լավ էլ փող են աշխատում »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր հարցին` հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ …… Կարդալ ավելին »

Ախ, այդ «խաբարբզիկ» ֆեյսբուքը. պետծառայողները բռնվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու: Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել… Կարդալ ավելին »

Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»  թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է: Կարծիքներ կան, որ մարզպետ և պատգամավոր Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են… Կարդալ ավելին »

Արայիկ Գրիգորյանն իր աշխատասենյակում առանձնասենյակ է կառուցել. պատ է շարել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ավարտին է հասցրել իրեն և Աշոտ Արսենյանին հատկացված աշխատասենյակի վերանորոգումը: Armtimes.com-ն երեկ ԱԺ-ում արձանագրեց, որ Արայիկ Գրիգորյանն իսկապես պատ է կառուցել աշխատասենյակի մեջտեղում: Մտնելով աշխատասենյակ նկատեցինք, որ դեռևս կահավորված չի այն, սակայն նոր բազմոց և բազկաթոռներ էին բերել, գետնին կար նաև պոլիէթիլենի տոպրակներով փաթաթված գորգեր:… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝… Կարդալ ավելին »