Ամենօրյա արխիվներ: 15.05.2017

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում (թարմացված)

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող  հաղորդումները: Այսպես՝ Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական… Կարդալ ավելին »

Վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են թեթև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գինեգործության զարգացմանը, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի իրականացմանը, այգեգործական տնտեսությունների հիմնմանը, գետնախնձորից ինուլինի արտադրության ընդլայնմանը, զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև համայնքային… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿԱՏԱՐ ԷՅՐՎԵՅՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՏԱՐԻ ԷՄԻՐ ԹԱՄԻՄ ԲԻՆ ՀԱՄԱԴ ԱԼ ԹԱՆԻԻ ՀԵՏ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Էմիրի դիվանում մինչ այդ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել Էմիրին բարեկամ Կատարի Պետություն այցելելու հրավերի և իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար: Ընդգծելով, որ… Կարդալ ավելին »

Թուրքիայում հաստատել են․ Իրանի հետ սահմանին պատ կկառուցվի

Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) ղեկավար Էրգյուն Թուրանը մայիսի 13-ին հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։ Թուրանը նշել է, որ իրենք պատրաստվում են Իգդիրի և Աղրը նահանգների սահմանային հատվածներում կառուցել ընդհանուր առմամբ 144 կմ երկարությամբ պատ, որը պետք… Կարդալ ավելին »

Իրանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը ահաբեկչական խումբ են վնասազերծել երկրում։ Խմբից առգրավվել են նաև մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը։ Մայիսի 13-ին փոխանցում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։ Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել, թե երբ և որտեղ է վնասազերծվել ահաբեկչական խումբը։ Նշվում է, որ ահաբեկիչները լրտեսել են արատասհմանյան… Կարդալ ավելին »

ՀԱՅ ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

2017-թվականի հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքում մեկնարկեց արդի հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գիրքը, որը ներկայացրել էր իսպանական հանրահայտ «Carena» հրատարակչությունը: Բարսելոնայից հետո մայիսի 9-ին շնորհանդես անցկացվեց Վալենսիայում՝ «Fnac» իսպանական խոշորագույն գրախանութերի ցանցում: Շնորհանդեսը վարեցին Միսլատայի Մշակութային Շարժում կազմակերպության նախագահ, «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակի դափնեկիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան… Կարդալ ավելին »