Ամենօրյա արխիվներ: 12.05.2017

ՀՀԿ-ն հերքում է առնչությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակած նյութերին

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ «Ելք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: «Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը», — ասված է ՀՀԿ… Կարդալ ավելին »

Բաքվի դատարանը որոշում կայացրեց անկախ լրատվամիջոցների կայքերի արգելափակման մասին

Բաքվի դատարանը որոշում կայացրեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և ևս չորս անկախ լրատվամիջոցների կայքէջեր՝ «Ազադլըղ»-ի, Մեյդան TV-ի, Թուրան TV-ի և «Ազերբայջան սաաթի» արգելափակման մասին: Դատարանի որոշումը կայացվել է Ադրբեջանի կապի և տրանսպորտի հայցադիմումի հիման վրա, որը նշյալ լրատվամիջոցներին մեղադրում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապակառուցողական գործողությունների մեջ, որոնք ուղղված են հանրության անդորրը խախտելուն»: Արգելափակումը հաջորդեց… Կարդալ ավելին »

ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել, «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ժամեր առաջ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում, իր պնդմամբ, ընտրակաշառքների հետ կապված… Կարդալ ավելին »

Հանդիպում ԱՀ ՊՆ-ում

Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը, մասնավորապես վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն ու ադրբեջանական զինուժի կողմից հրանոթների ու ականանետերի կիրառումը:       ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հովիկ Աբրահամյանի արտահոսքերը, իբր իրեն ԱԱԽ քարտուղար են նշանակում, կամ վարչապետ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ` տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։ Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաև` վարչապետ։ Իրականում,… Կարդալ ավելին »

Ահա թե ի՞նչպես է Երևանի բյուջեն մսխվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը՝ ԱԱԽ քարտուղա՞ր. նա թելադրող է լինելու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով` Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ եւ, ըստ էության, պետության ղեկավար։ ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն,… Կարդալ ավելին »

Վարդան Հարությունյանի «կռուտիտը». ինչպես են իրականում ներկրվել ադրբեջանական խնձորները. «Ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական խնձորի ներկրման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել, և այս պատմությունը կարող է հետաքրքիր շարունակություն ունենալ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ մաքսանենգ, ՊԵԿ աշխատակիցներին կաշառելու ճանապարհով ապրանք ներկրելը Բագրատաշենի անցակետում սովորական երևույթ է՝ սկսած Արմեն Ավետիսյանի ՊԵԿ նախագահ աշխատած ժամանակներից: Եվ այս դեպքն այդքան հնչեղություն չէր ստանա, եթե ապրանքը չլիներ… Կարդալ ավելին »

Լյումպենի պատասխանը «Ելքի» «15000 դրամ» կոնցեպտին

Երեկ ուշ երեկոյան բոլորը, ու գուցե հոգու խորքում` նաև Նիկոլը, համոզվեցին, որ ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին առաջարկվող 15000 դրամի օգնության «Ելքի» առաջարկը փուչիկի պես տրաքում է: Հենց Արարատյան զանգվածում տեղակայված ՀՀԿ շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ընտրողները ՀՀԿ-ի տված 10000, 20000 «նաղդ» փողը գերադասում են Նիկոլի խոստացած «նիսյա» փողից: Եթե ամեն բան եկել, հանգել… Կարդալ ավելին »

Թրամփը կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համացանացում հրապարակել է Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Պավել Կլիմկինի և Սերգեյ Լավրովի հետ լուսանկարներ և կոչ արել երկու երկրներին՝ վերջ տալ հակամարտությանը և խաղաղություն հաստատել։ Թրամփը մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ընդունել է նաև Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարին։   «Ազատություն» ռ/կ