Ամենօրյա արխիվներ: 11.05.2017

ԱՎԵԼԻ ՔԱՆ 46 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃ

Վարդան Հարությունյանն ամփոփել է կառավարության կարճաժամկետ ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի գործունեությունը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները։ «7 ամիսների գործունեության ընթացքում հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել»,-նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով, որ 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ… Կարդալ ավելին »

Օմբուդսմենը լրագրողի հայտարարության հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել

«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ այսօր առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Ըստ Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը: Ինչպես հաղորդում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, նշված տեղեկությունների հիման վրա օմբուդսմենի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:… Կարդալ ավելին »

Տեղի ունեցավ «Ստեղծարարություն, նորարարություն, ժուռնալիստիկա և հանրային կապեր» թեմայով դասախոսություն

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում  Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մարի-Հրաչուհի Պողոսյանը հանդես եկավ դասախոսությամբ, որին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Բանախոսը, ծավալելով երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում՝ որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, ինչպես նաև ունենալով  երկարամյա դասավանդման փորձ ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական… Կարդալ ավելին »

Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել եմ իմ այն համոզմունքը, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ հարստությունն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ… Կարդալ ավելին »

«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված». Կարեն Կարապետյանն այցելել է բնապահպանության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ ոլորտում իրականացվում է 25 ներդրումային ծրագիր, որից 23-ը դրամաշնորհային են, 2-ը՝ պետական բյուջեից… Կարդալ ավելին »

Դատավորը ձերբակալվել է 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:… Կարդալ ավելին »

Հայաստանում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն, Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, հաղորդում է ՊՆ-ն: Ըստ հաղորդման, հավաքի նպատակը «ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելն» է:… Կարդալ ավելին »

Գնդակոծության է ենթարկվել «Շանթ»-ի նկարահանող խումբը

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս գիշեր վիրահատել են օպերատորին, նրա վիճակը նորմալ է։ Այլ մանրամասներ խոստացան ներկայացնել… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ են մի շարք դպրոցներում տագնապած Կարեն Կարապետյանի հայտարարությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտասարդ թոշակառու: Երեկ «Ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ… Կարդալ ավելին »

Խաչիկ Մանուկյանը վայր չի՞ դնի մանդատը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները: Մեր տեղեկություններով՝ նա խոստացել է 14-15 հազար ձայն ապահովել «Ծառուկյան» դաշինքի համար, որի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է… Կարդալ ավելին »